ԱՀ բյուջեի հաշվին առողջարանային բուժում և հանգստյան տների ուղեգրում
ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը մեկնարկել է ԱՀ պետբյուջեի միջոցների հաշվին քաղաքացիներին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրման ծրագիր և հերթագրվելու հայտեր է ընդունում:
Քաղաքացիները կարող են դիմել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բաժիններ՝ ըստ իրենց հաշվառման վայրի:
Տեղահանված բնակիչները կարող են դիմել ՄՍԾ ցանկացած բաժին:
Ուղեգրերը հատկացվում են`
1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին,
զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին,
Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց,
բռնադատվածներին,
հերոսներին և շքանշանակիրներին,
միայնակ քաղաքացիներին:
Առաջնահերթությունը տրվելու է 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց և նրանց ընտանիքների անդամներին:
Սակայն ԱՀ ԱՍՄՀ նախարարության տարածած ֆեյսբուքյան հայտարարության մեկնաբանությունների բաժնում քաղաքացիները դժգոհությամբ են ընդունել պետբյուջեի միջոցների հաշվին նման ծրագրի իրականացումը, երբ տեղահանված հազարավոր քաղաքացիներ ունեն բնակարանային և սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք առ այսօր լուծված չեն:
Ստորև ներկայացնում ենք քաղաքացիների մեկնաբանությունները.