ԱՀ ԱԺ-ում հանդիպում է կայացել Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի հետ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ-ում հանդիպում է կայացել Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի հետ

ԱՀ ԱԺ-ում հանդիպում է կայացել Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի հետ

Սեպտեմբերի 1-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի ընկերակցությամբ ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։

Արթուր Թովմասյանը ողջունել է պարոն Քեշիշյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Շուշիի «Վարանդա» երգչախմբի օրինակը Սփյուռքի կողմից Արցախում իրագործած աշխատանքներից լավագույնների շարքում է։

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը կիսվել է վերջերս Լիբանան և Կիպրոս կատարած այցերից ստացած տպավորություններով։

Զաքար Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Արցախում են Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակը նշելու նպատակով։ Այդ առիթով Ստեփանակերտում երգչախումբը իրականացնելու է համերգաշարեր։

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը անդրադարձ է կատարել Սփյուռքի ներուժի ներգրավմամբ Արցախում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված աշխատանքներին։

nankr.am

1