ԱՀ ԱԺ-ում հանդիպել են ՀՀԿ ԵԿ և ՀՅԴ ԱԵՄ, ԱԺԿ և Արդարություն կուսակցություննեի երիտասարդական թևերի ներկայացուցիչները
Այսօր՝ հուլիս 28-ին, ԱՀ Ազգային ժողովում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչերը հանդիպել են ՀՅԴ Արցախի երտասարդական միության, ԱԺԿ և Արդարություն կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող քաղաքական զարգացումների մասին:
Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակում անելիքներն ու հնարավոր համագործակցության ուղիները:
Ներկաները կարևորել են համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների միջև և պայմանավորվել շարունակել հանդիպումներն ու ավելի առարկայական գործընթացներ սկսել: