ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ԱՀ ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ.
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային կորուստների ցավն անչափելի մեծ է և դաժան: Արցախի խորհրդարանի և անձամբ իմ անունից վշտակցություն ենք հղում Լիբանանի իշխանություններին և ժողովրդին, որոնց մեջ նաև մեր ազգակիցներն են. տոկունություն և ոգու ամրություն ձեզ՝ այդ արհավիրքի ցավը մեղմելու համար»: