ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի միջև տեղի է ունեցել խորհրդակցություն
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի միջև տեղի է ունեցել խորհրդակցություն

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի միջև տեղի է ունեցել խորհրդակցություն

Այսօր՝ մայիսի 23-ի երեկոյան, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում: Հանդիպմանը քննարկվել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ու արձագանքները: Քաղաքական ուժերն իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել նշված հանդիպման վերաբերյալ: Պատրաստվում է համատեղ հայտարարություն, որը կհրապարակվի առաջիկայում:

1