ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ
Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի փոքր դահլիճում ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունն ընդունել է Արցախում գտնվող ՀՀԿ պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քարոզչական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը։ Պատվիրակության կազմում էր նաև քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը:
Հանդիպման մասնակիցները խոսել են հետպատերազմյան Արցախում տիրող իրավիճակի, սահմանային լարվածության, ՀՀ իշխանությունների ոչ հայամետ հայտարարությունների մասին:
Հաշվի առնելով միջազգային ու տարածաշրջանային գերլարված կացությունը՝ կողմերն ընդգծել են համայն հայության ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը՝ անկախ քաղաքական, գաղափարական և այլ տարաձայնություններից: