ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են ուսանողների հետ
Գլխավոր » Քաղաքական » ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են ուսանողների հետ

ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են ուսանողների հետ

Այսօր՝ մարտի 16-ին ԱՀ Ազգային ժողովի «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԺ-ում արտադրական փորձուսուցում անցնող Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի մի խումբ ուսանողների հետ:

Պատգամավորները ներկայացրել են խմբակցության կատարած աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել ՀՅԴ գործունեության հիմնական ուղղություններին և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների աշխատանքներին:

Խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը նշել է, որ երիտասարդների ձեռքում է Արցախի ապագան, ուստի կարևոր է, որպեսզի նրանք չշեղվեն ազգային գաղափարախոսությունից:

1