ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությունը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ
Սեպտեմբերի 15-ին ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Արարատ Միրզոյանը նշել է, որ ջանքեր են գործադրվում առկա խնդիրներին համապարփակ լուծում տալու համար