ԱՀ արտախորհրդարանական ուժերը կարևորել են միասնաբար գործելը
Գլխավոր » Լրահոս » ԱՀ արտախորհրդարանական ուժերը կարևորել են միասնաբար գործելը

ԱՀ արտախորհրդարանական ուժերը կարևորել են միասնաբար գործելը

Այսօր՝ ապրիլի 19-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունել է 2020թ․ մարտի 31-ի ԱՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերի՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», «Արցախի կոմունիստական կուսակցություն», «Արցախի հեղափոխական կուսակցություն», «Արցախի պահպանողական կուսակցություն», «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին:

Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը Արցախի հարցի շուրջ և այդ համատեքստում կարևորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։

Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում և միանում են ԱՀ Ազգային ժողովի՝ 2022թ. ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը։

1