ԱՀ 2022թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին որոշումը չի ընդունվել
Գլխավոր » Լրահոս » ԱՀ 2022թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին որոշումը չի ընդունվել

ԱՀ 2022թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին որոշումը չի ընդունվել

Հունիսի 28-ին ընթացող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է նաև ԱՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:  Բյուջեի կատարողական քննարկումից առաջ նիստերի դահլիճը լքել են «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորները՝ հայտարարելով, որ չեն մասնակցելու քննարկումներին:

Հաշվի առնելով ներկա լարված իրավիճակը՝ բյուջեի կատարողականի մասին կարծիք հայտնելուց հրաժարվել են ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Արդարություն» խմբակցությունները: Նշված խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը: Արդյունքում 16 կողմ ձայնով որոշումը չի ընդունվել: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 20 րոպե ընդմիջում է հայտարարել:

1