Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար. Արամ Ա-ն ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցել է Հայաստանի զորամասերից մեկի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժի մասին:
Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Թող Աստված անսասան պահի մեր հայրենիքն ու Հայոց բանակը»,- նշված է Արամ Ա-ի ցավակցության մեջ: