Ադրբեջանն Արցախում ՊԲ դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել. ՊԲ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանն Արցախում ՊԲ դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել. ՊԲ

Ադրբեջանն Արցախում ՊԲ դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել. ՊԲ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

1