Ադրբեջանն ակտիվորեն Արցախը բնակեցնում է ադրբեջանցիներով․ Սերգեյ Շահվերդյան
Արցախում մնացել է 5658 հուշարձան, որոնցից 355-ը՝ եկեղեցիներ են, 60-ը՝ վանքեր, մյուսները տարբեր բնույթի հուշարձաններ։ Այս մասին դեկտեմբերի 10-ին Արցախի ներկայացուցչությունում, խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը։
Պետք է արձանագրել, որ մշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։
Այդ թվերը հայտնի են դառնում օբյեկտիվ վերահսկողության համակարգերի կամ
ադրբեջանականսոցիալական սեգմենտների միջոցով։
Այդ թվերը ամեն օր, ամեն վայրկյան փոփոխվում են։
Այսօր շատ հնարավոր է հուշարձաններից մեկը ևս ոչնչացվել է։
Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ երեք ճյուղավորում ունի՝ ոչնչացում, այլափոխում, սեփականաշնորհում։
Այդ երեք ուղղությամբ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է։
Մշակութային ժառանգություն ասելիս սովորաբար մարդիկ պատկերացնում են միայն պատմամշակութային հուշարձանները, բայց դա այդպես չէ։ Բավական է տեղեկացնել, որ Ստեփանակերտ քաղաքում ոչնչացվել է մոնումենտալ արվեստի բոլոր արձանները, կոթողները։
Նույն վիճակը տիրում է Արցախի ողջ տարածքում։
Դրան զուգահեռ մշակութային ժառանգության ոչնչացման առումով Ադրբեջանի քաղաքականությունը իրականացնում է նաև հիշողության ոչնչացում։ Պատահական չէ, որ իսպառ ոչնչացվել են Ստեփանակերտի 6 պատմական թաղամասեր։
Մեկ այլ համգամանք, որի մասին քիչ է խոսվում։ Դա բնակեցման քաղաքականությունն է։ Ադրբեջանը շատ ակտիվ կերպով Արցախը բնակեցնում է ադրբեջանցիներով՝ անգամ երբևէ ադրբեջանցիներով չբնակեցված բնակավայրերում։
Ցավոք սրտի, մենք բախվել ենք այն իրավիճակին, որ մշակութային ժառանգության պահպանման գործով միայն զբաղվում են ՀԿ-ները ու միջազգային ասպարեզում՝ Հայ դատի գրասենյակները։
ՀՀ պետական կառույցները, որոնք ըստ Սահմանադրության տեր են հայկական մշակութային ժառանգությանն ամբողջ աշխարհում՝ որևէ գործուն միջոցներ չեն ձեռնարկում։ Չի իրականացվում տարրական աշխատանք՝ փաստերի արձանագրում, տեղեկատվական բազաների ստեղծում,- նշել է Սերգեյ Շահվերդյանը։
Մանրամասն տեսանյութում
