Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ հանցագործությունների համար. Քերոլայն Քոքսի հայտարարությունը
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ հանցագործությունների համար. Քերոլայն Քոքսի հայտարարությունը

Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ հանցագործությունների համար. Քերոլայն Քոքսի հայտարարությունը

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի հետևանքով այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: Այս մասին փոխանցում է aravot.am լրատվական կայքը:
 
«142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների ամենօրյա հոսանքազրկումներ և վթարային անջատումներ են արձանագրվում: Դպրոցները ստիպված են եղել փակվել սննդի պակասի պատճառով, իսկ տարածվող տեսանյութերը ցույց են տալիս խանութների դատարկ ցուցափեղկերի անչափ ցնցող կադրերը, երբ այդ ցուցափեղկերը պետք է լիարժեքորեն համալրված լինեին սննդով, դեղամիջոցներով և սարքավորումներով՝ ամենօրյա կարիքները սպասարկելու համար», – իրավիճակին է ծանոթացնում բրիտանացի խորհրդարանականը:
 
Հայտարարությունում բարոնուհի Քոքսն անդրադառնում է նաև թերսնման, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների պակասի պատճառով ստեղծված ծանր առողջապահական իրավիճակին, արձանագրում՝ տվյալներ կան, որ առաջացած դժվարությունների և սթրեսային մթնոլորտի ֆոնին վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության դեպքերը եռապատկվել են:
 
Հայ ժողովրդի բարեկամ քաղաքական գործիչը նաև փաստեր է ներկայացրել Ադրբեջանում առկա հայատյացության և ռազմատենչ տրամադրվածությունների բարձր մակարդակի հետ կապված՝ առաջ բերելով երկու ցայտուն օրինակ:

1