Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել նաև Սոթքի հայ դիրքապահների ուղղությամբ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել նաև Սոթքի հայ դիրքապահների ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել նաև Սոթքի հայ դիրքապահների ուղղությամբ

Իրավիճակը լարվել է նաեւ Վարդենիսում։ 

Ժամը 18։00-ի սահմաններում ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել նաև Սոթքի հայ դիրքապահների ուղղությամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։
«Մի կես ժամ առաջ ստեղ էլ կրակոցներ եղել են, մոտ 15-20 րոպե տևողությամբ»,- ասաց նա։

Ավետյանի խոսքով՝ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։ Ավետյանը չի բացառում, որ Վարդենիսի մյուս բնակավայրերի դիրքերի ուղղությամբ ևս թշնամին կրակած լինի։

1