Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: