Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ ականանետով կրակելով Խնապատ և Փառուխ գյուղերի վրա

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ: Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ Ներքին գործերի նախարարությունը: