Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում
Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային ոչնչացում,։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտի Թումանյան փողոցի երկայնքով, մայրաքաղաքի ամենահին պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը՝ ֆեյսբուքյան իր էջում, կոչ անելով ժողովրդին եւ Արցախի իշխանություններին տեր կանգնել եւ պահանջել ՀՀ իշխանություններից՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի հավաքական իրավունքի պաշտպանության ուղղությամբ։
<Ստեփանակերտի բնակիչները շտապ պետք է կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։ ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը>,- նշել է Ս․Շահվերդյանը։
Ապառաժ