Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 տուն
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 տուն

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 տուն

Ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ընդգծելով, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

Նա նշել է, որ էլեկտրականության հետ կապված խնդիր կա Ներքին Շորժայի հատվածում։ «Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները», — ասաց Վաչե Տերտերյանը:

yerkirmedia.am

1