Ադրբեջանը խոչընդոտում է զոհված զինծառայողների աճյունների դուրսբերմանը
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը խոչընդոտում է զոհված զինծառայողների աճյունների դուրսբերմանը

Ադրբեջանը խոչընդոտում է զոհված զինծառայողների աճյունների դուրսբերմանը

Պաշտպանության նախարարությանը հայտնի է զոհված զինծառայողների աճյունների գտնվելու վայրը, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս դրանք դուրս բերել։ Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

Նա հավելեց, որ սեպտեմբերին թշնամու ագրեսիայի հետեւանքով անհետ կորած զինծառայողների թիվը պարբերաբար կարող է փոխվել։

Գրիգորյանը պարզաբանեց, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ավելի քան 40 համապատասխան դիմում է ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ «Այս ընթացքում հայկական կողմին է հանձնվել զոհվածների ավելի քան 130 դի։ Բացի այդ, կատարվել է նույնականացման փորձաքննություն։ Դրա արդյունքում տվյալները փոխվել են։ Այս պահին անհետ կորած զինծառայողների թիվը առնվազն 29 է»,- ընդգծեց օմբուդսմենը։

news.am

1