Ադրբեջանը թուրքական բենզալցակայան է, ոչ թե սուվերեն պետություն
«Մենք վաղուց մոռացել ենք, որ Ադրբեջանը հետխորհրդային երկիր է: Ասում են՝ Ադրբեջանը սուվերեն պետություն է, բլա-բլա-բլա…Ադրբեջանը թուրքական բենզալցակայան է, ոչ թե սուվերեն պետություն: Ովքե՞ր են Ալիևի ուժային բլոկի, բանակի ղեկավարները… Թուրքե՞րը չեն… Ո՞չ… Բա ո՞վ է… Ով ղեկավարում է բանակը, նա էլ հրամաններ է տալիս»,- «Սոլովյով լայվի» ուղիղ եթերում ասել է ռուս գիտնական, արևելագետ, տնտեսագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտակլան կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկին:
Ըստ նրա՝ Ադրբեջանում իզուր չեն Ղարաբաղյան կոնֆլիկտին գնացել, և բոլոր նրանց, ովքեր ժամանակին կապ են ունեցել Ռուսաստանի կամ Խորհրդային Միությունում ծառայության հետ, հեռացրել են՝ թե պաշտպանության նախարարին, և թե գլխավոր շտաբի պետին, նույնիսկ, եթե նրանք եղել են ավելի քան արժանավոր ու ազդեցիկ մարդիկ:
«Կրկնեմ՝ իզուր չէր Հեյդար Ալիևը սառեցրել Ղարաբաղյան կոնֆլիկտը: Լինելով գեներալ և շատ խելացի նախագահ՝ նա հասկանում էր, որ հայերին առաջարկելու բան չունի: Ուրեմն նրանց պետք էր ենթարկել բռնագաղթի կամ կոտորել: Իսկ դա նա ոչ միայն չէր կարող անել, այլև առանձնապես ուժգին չէր էլ ուզում անել: Իսկ ի՞նչ կառաջարկի նրա որդին հայերին այն ամենից, ինչը կարող է կատարել, հը՞… Այնպես որ, իրավիճակն այսպիսին է»,- ասել է Սատանովսկին:
Փորձագետի խոսքով Ադրբեջանի գաղթանակը Պյուռոսյան հաղթանակ է:
«Հիմա Ալիևը հաղթող է… Ուռա՜, ուռա՜… Միայն թե հարցն այն է, թե երբ Էրդողանը նրան ինչ-որ բան պարտադրի, նա կարո՞ղ է «ոչ» ասել… Մենք գիտենք՝ ինչպես են թուրքերը հայկական հարցը լուծում… Ինչպե՞ս 100 տարի առաջ նրանք իրենց մոտ լուծեցին այդ հարցը: Ինչքա՞ն հայ էր ապրում Թուրքիայի Հյուսիսարևելյան Անատոլիայի շրջանում և ընդհանրապես ողջ երկրում, բայց այլևս չեն ապրում: Որքա՞ն հայ են կոտորել՝ 1.5, 2, 3.5 միլիո՞ն… Ինչքա՞ն համաշխարհային պատմական նշանակության հայկական հազարամյակների ժառանգություն են ոչնչացրել… Առաջին քրիստոնյաներն են, առաջին հայկական թագավորությունը Հայաստանն է եղել»,- ասել է արևելագետը՝ հիշեցնելով, որ նույն բանն արել են Նախիջևանում:
Սատանովսկին ասել է, որ Ադրբեջանի տարածքում հայկական ողջ պատմական, միջնադարյան, անտիկ ժառանգությունը ոչնչացվում է ամբողջությամբ:
«Ինչ-որ մեկն այդ մասին գեթ մի բառ ասե՞լ է, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում… Հը՞, երեխեք, ինչո՞ւ եք լռում: Չէ՞ որ դուք Բաքվից սիրում եք բարձրաձայնել ձեր իրավունքներ խախտման մասին, դե հիմա էլ ասեք… Այսինքն՝ ուրիշներին չի կարելի, ձեզ կարելի՞ է…»,- տարակուսել է փորձագետը:
Նա նաև խոսել է այն մասին, որ Ադրբեջանն ուզում է խորհրդային քարտեզներով սահմաններ ունենալ:
«Իսկ միգուցե Մոսկվան է՞լ է ուզում Ադրբեջանի հետ սահմաններ ունենալ՝ ըստ խորհրդային քարտեզների… Հա ի՞նչ… Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում է եղել, ու ինչ խորհրդային է եղել, կրկին մտնում է միասնական պետության կազմ… Դե հա, դա որոշակի ջանքեր կպահանջի, այդ թվում՝ շատերի վզին հասցնելու ձևով, ընդ որում, նաև երկրի, ի դեպ՝ ՌԴ-ի ներսում: Բայց խնդիր չկա, Ավելի լավ… Վաղուց ժամանակն է…»,- ասել է արևելագետը:
Եվգենի Սատանովսկին անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ է Ալիևը տվել Ադրբեջանին, ու ինչ կտա «իր Ադրբեջանում» ապրող հայերին:
«Եվս մեկ Սումգայիթյան ջա՞րդ… Շնորհակալություն… Մնում էր, որ հայերը հիմա էլ թուրքերի տիրապետության տակ «զարգանան»… Հայերը լավ պատմական հիշողություն ունեն, ու ի՞նչ է Ցեղասպանությունը, այնտեղ բոլորն են հիշում»,- ասել է Սատանովսկին: