Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքը․ կա մեկ զոհ
Հումանիտար հրադադարի հերթական խախտումը գրանցվեց ժամը 19։00-ին։
Նշանակետում Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքն է։ Այս մասին է հաղորդում Արցախ Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը ։
Ադրբեջանը «Սմերչ» կասետային ռումբերով հրթիռակոծել է համայնքը, նախնական տվյալներով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ։