Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը. Վահրամ Բալայան
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը. Վահրամ Բալայան

Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը. Վահրամ Բալայան

Չնայած նրան, որ ՀՀ իշխանություններն անընդհատ խոսում են խաղաղության օրակարգի մասին, այնուամենայնիվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է հետամուտ լինել իր ծրագրերի իրագործմանը, այն է՝ Հայակական պետականության վերացումը: Սա Թուրքիայի  վաղեմի ծրագիրն է, որը միջին դարերից սկսած փորձում է իրականություն դարձնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլ նաեւ Արեւելյան Հայաստանի նկատմամբ: Աշխարհաքաղաքական զարգացումները, նաեւ ՀՀ իշխանությունների ներկա վարքագիծը նրանց  մղում է ավելի գործնական քայլերով   դա իրականություն դարձնել:

«Ապառաժ»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը:

Վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից շատ է խոսվում, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իբր 13 եւ ապա ՀՀ ԱԺ նախագահի խոսքով 16 կետերի շուրջ համաձայնության են եկել եւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ են Խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Սակայն Ադրբեջանի նախագահի մոտ այդ պատրաստակամությունը չի նկատվում, այն չերեւաց ոչ Ռուսաստանում՝ վերջերս կայացած հանդիպմանը, ոչ նրա հետագա հայտարարություններում ու քայլերում:

Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով բանակը զինում եւ ապա Հայաստանին մեղադրում՝ իբր ապագա սադրանքների համար: Այս իրավիճակում ի՞նչ սպասել.

«Իհարկե, Ադրբեջանի պահանջներն անսահման են եւ նրանք նոր զիջում ստանալուց հետո նոր պահանջներ են ներկայացնում: Նաեւ տարբեր ճնշումներ են գործադրում, որ ՀՀ իշխանությունները պետք է ներողություն խնդրեն այն ամենի համար, որ իբր կատարվել է Ադրբեջանի նկատմամբ, կամ Արցախի ռազմակական եւ քաղաքական ղեկավարությանը Բաքվում ապհելու  ժամկետներն են երկարացնում, նաեւ լուրջ մեղադրանքներ առաջադրում, այսպես փորձում են  Հայաստանի վրա ճնշումները մեծացնել եւ նրանց նպատակն է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին»,- նշել է Վահրամ Բալայանը, հավելել, որ Ադրբեջանը որպես պետություն ձեւավորվել է 20-րդ դարի սկզբներին՝ 1918 թ-ին, Թուրքիայի անմիջական ծրագրով եւ նախաձեռնությամբ եւ այժմ խոսել պատմական Հայաստանի տարածքների մասին՝ անհեթեթություն է: Խաղաղության օրակարգը խաբկանք է, Ադրբեջանը շարունակելու է իր պահանջները ներկայացնել մինչեւ չհանդիպի լուրջ դիմադրության:

1