Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, հայկական կողմում կորուստներ չկան. ՊՆ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, հայկական կողմում կորուստներ չկան. ՊՆ

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, հայկական կողմում կորուստներ չկան. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

1