Ադրբեջանը Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Արցախի Կարմիր Խաչին
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Արցախի Կարմիր Խաչին

Ադրբեջանը Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Արցախի Կարմիր Խաչին

Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, որով պետք է ստանանք հումանիտար բեռներ և որով պետք է Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթևեկը վերականգնվի և ապահովվի։ Այս մասին օգոստոսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Ակնայով ուղարկված բեռների մասին «Ապառաժ»-ի հարցին։ «Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական կողմի թեզը նորություն չէ, նվազագույնը երեք շաբաթվա պատմություն ունի, երբ ադրբեջանական կողմը արևմտյան, ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ առաջարկը իրականություն դրաձնել։ Անցած շաբաթների ընթացքում բավականին քննարկումներ են եղել այդ թեմայով և հանգել են նրան, որ այդ ճանապարհը մեզ համար անընդունելի է»,- նշել է Դավիթ Իշխանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենք ունեն ներքին խնդիր և Արցախում տեղի ունեցող այս հումանիտար ճգնաժամը չի կարող առնչվել արտաքին աշխարհին։ «Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարքիները բավարարելու համար։ Մեկ այլ նրբություն էլ կա։ Ադրբեջանն իր Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Արցախի Կարմիր Խաչին, միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է և հնարավորություն։ Մոտ 30 տարի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրանսեյակը գործում է Ստեփանակերտում Ժնևին ուղիղ ենթակայությամբ։ Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020թ․ պատերազմից հետո բոլոր ջանքերն ուղղել և մինչ այսօր էլ փորձում է այդ գրասենյակը դուրս բերել Արցախի Հանրապետւթյունից՝ տարբեր մեխանիզմներով կամ Շուշիում կամ Արցախի հանարպետության հարակից տարածքների մոտ որևէ բնակավայրում տեղակայելով»,- ասել է ԱՀ ԱԺ նախագահը՝ ավելացնելով, որ Բաքվում գործում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակ և նրանք կարող էին դա անել Կարմիր Խաչի միջոցով։

Անդրադառնալով հարցի մասին սոցիալական մեդիայում հնչող տեսակետներին, Դավիթ Իշխանյանը տեղեկացրել է, որ այդ ճանապարհը փակ պահելու և չօգտագործելու հստակ որոշում կա։

1