Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպես սպառնալիք
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպես սպառնալիք

Ադրբեջանը Իրանին դիտարկում է որպես սպառնալիք

«Երկրի հյուրասրահ»-ում է Թեհրանի Ալիք օրաթերթի կայքէջի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարյանը:

Իրանի ու Ադրբեջանի աշխարհաքաղաքական կշիռները տարածաշրջանում անհամեմատելի տարբեր են: Ադրբեջանը նույն կշիռը չունի ինչ Իրանը:

Սակայն Ադրբեջանը փորձում է Արեւմուտքին ցույց տալ, որ տարածաշրջանում ինքն է որոշում կայունությունն ու խաղաղությունը:

Հայաստանը պետք է լինի Իրանի կողքին, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ ձգտել են վերացնել Հայաստանը եւ ոչ մի մոտիվացիա չունեն հաշտվելու՝ վստահեցրել է Արամ Շահնազարյանը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Իրանում գործող պանթյուրքիզմին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Իրան – Ռուսաստան հարաբերություններին եւ այլ հարցերի:

1