Ադրբեջանը հետապնդում է Արցախի հայաթափման, էթնիկ զտման, հնարավորության դեպքում նաեւ ոչնչացման նպատակ

«Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Անդրադարձ է կատարվել ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ Արցախն աշխարհի հետ կապող միակ միջանցքը փակելուն:
«Ադրբեջանն ուզում է ամրագրել, որ ռուս խաղաղապահներն Արցախում ժամանակավոր են: Ուզում է դա բարձրաձայնել և՛ արտաքին, և՛ ներքին, լսարանի և՛ իհարկե Ռուսասատնի համար: Ադրբեջանի ցանկությունն է՝ իր ազդեցությունը մեծացնել Արցախում: Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ փորձում է առավելագույնը ստանալ Հայաստանից եւ Արցախից»,- նշել է Կիրո Մանոյանը: