Ադրբեջանցիների կրակոցներից պայթել է Կարմիր շուկայի բնակչի ավտոմեքենան
«Ապառաժ»-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանցիները կրակել և պայթեցրել են Կարմիր շուկայի բնակիչ Հարմիկ Քոչարյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Մեզ հետ զրույցում Հարմիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը մոտ 14:30-ին: Նրա տունը գտնվում է ադրբեջանցիների դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա և հաճախ է կրակոցների թիրախ դառնում: Այս անգամ կրակոցից պայթել է մեքենայում տեղադրված գազի բալոնը: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան: Տանն այդ պահին գտնվում էին երկու անչափահաս երեխաներ: