Ադրբեջանցիների կողմից նոր օկուպացված Տեղ գյուղի տարածքներում ինժեներական աշխատանքներ են կատարվել
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանցիների կողմից նոր օկուպացված Տեղ գյուղի տարածքներում ինժեներական աշխատանքներ են կատարվել

Ադրբեջանցիների կողմից նոր օկուպացված Տեղ գյուղի տարածքներում ինժեներական աշխատանքներ են կատարվել

«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել Տեղ գյուղի մերձակայքից, թե ինչպես են ադրբեջանցիներն ամրանում տեղանքում:

«Տեսանյութում ողջ զինվորական տեխնիկան ադրբեջանական է: Սա ադրբեջանցիների կողմից նոր օկուպացված տարածքներն են Տեղ համայնքում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր՝ Տեղ գյուղի մոտ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

yerkir.am

1