Ադրբեջանցիների հերթական սադրանքները Խրամորթում
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանցիների հերթական սադրանքները Խրամորթում

Ադրբեջանցիների հերթական սադրանքները Խրամորթում

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած ժամանահատվածում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտ տեղակայված ադրբեջանցիները բարձրախոսներով փորձել են ահաբեկել բնակիչներին։

Ահազանգի հետքերով «Ապառաժ»-ն այցելել է Խրամորթ, որտեղ բնակիչները տեղեկացրել են, որ ադրբեջանցիները բարձրախոսներով հայերեն հայտարարություններ են արել` ասելով լքեք մեր տարածքները, խաղաղ ճանապարհով հեռացեք, այլապես ուժի կդիմենք և այլն։

Սրանք ադրբեջանական հերթական սպառնալիքներն են, որով նպատակ ունեն խուճապ տարածելու հայերի շրջանում։

Նշենք նաև, որ ադրբեջանցիները կրակոցներով խոչընդոտում են տարածքում գյուղատնտեսական աշխատանքների կատարումը։

1