Ադրբեջանցիները կրակել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրի ուղղությամբ. Կարմիր շուկայի համայնքապետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանցիները կրակել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրի ուղղությամբ. Կարմիր շուկայի համայնքապետ

Ադրբեջանցիները կրակել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրի ուղղությամբ. Կարմիր շուկայի համայնքապետ

«Հրադադարի խախտման դեպքերը եղել են հինգշաբթի, ուրբաթ օրերին Թաղավարդի ուղղությամբ, բայց լսվել է նաև Կարմիր շուկայում: Հիմնականում կրակել են հրաձգային զինատեսակներից: Հետագայում պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի ուղղությամբ են եղել կրակոցները, շենքի տանիքին է կպել: Վերջին օրերին ձայնագրություն են տարածում, որ ժողովրդի մեջ վախ տարածեն»,- մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:

Նրա խոսքով՝ ամենամտահոգող հարցը անվտանգության ապահովումն է, հատկապես բնակելի տների վրա թիրախավորումները բացառելը:

1