Ադրբեջանցիները կրակել են հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ

Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմը կորուստներ չունի: