Ադրբեջանցի մարդասպանները՝ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Սումգայիթում հայերի ցեղասպանություն իրականացրեցին
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանցի մարդասպանները՝ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Սումգայիթում հայերի ցեղասպանություն իրականացրեցին

Ադրբեջանցի մարդասպանները՝ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Սումգայիթում հայերի ցեղասպանություն իրականացրեցին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«1988 թվականի փետրվարի 27-ին Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորման համար սկիզբ առած Արցախյան խաղաղ շարժման և փորձելով վրեժ լուծել Խրամորթում ադրբեջանական հրոսակների դեմ հայերից կրած պարտության համար, ադրբեջանցի մարդասպանները՝ ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ և ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունների լուռ անտարբերության պայմաններում, հայերի ցեղասպանություն իրականացրեցին։ Զոհերի թիվն ու անունները չհրապարակվեցին, մեղավորները խուսափեցին պատժից․․․»:

1