Ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է Բեյրութ
Ադրբեջանական բանակի կողմից պատերազմի վերջին օրերին գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը Միջազգային կարմիր խաչի եւ Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ ՀՅԴ Լիբանանի Կենտոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետեւողական աշխատանքի շնորհիվ ազատ է արձակվել եւ արդեն Լիբանանում է։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Լիբանանի ԿԿ պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Հ.Գ. Լիբանանահայ կինը գերեվարվել էր եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Նրա հետ գերեվարվել է նաև Վիգեն Էուլջեքյանը: Ադրբեջանի կողմից Վիգեն Էուլջեքյանին իբրև վարձկան 5 մեղադրանք է առաջադրվել: