Ադրբեջանական զինուժի կողմից Թաղավարդում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ-ն հաստատում է
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական զինուժի կողմից Թաղավարդում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ-ն հաստատում է

Ադրբեջանական զինուժի կողմից Թաղավարդում խախտվել է հրադադարի ռեժիմը․ ՌԴ ՊՆ-ն հաստատում է

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

yerkir.am

1