Ադրբեջանական վանդալիզմի թիրախում են հայտնվել Մայրաբերդն ու Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական վանդալիզմի թիրախում են հայտնվել Մայրաբերդն ու Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը

Ադրբեջանական վանդալիզմի թիրախում են հայտնվել Մայրաբերդն ու Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է․

«2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ:

Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից»:

1