Ադրբեջանական կողմի զոհերը հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր, ուդիներ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական կողմի զոհերը հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր, ուդիներ

Ադրբեջանական կողմի զոհերը հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր, ուդիներ

Տարիներ շարունակ, ադրբեջան անունը կրող արհեստական կազմավորման սահմաններից ներս ապրող  բնիկների և նրանց թվի մասին եղել է թյուր պատկերացում:  Այդ թեման ԽՍՀՄ-ի գոյության 70 տարիների  ընթացքում եղել է փակ թեմա և բացի առանձին անհատներից որևէ մեկը չի իմացել իրականությունը: 

90-ական թվականներից սկսած, երբ սկսվեց արցախյան ազատագրական պայքարը, որը վերածվեց մոտ 4 ամյա հայ-ադրբեջանական պատերազմի, ճշմարտությունը դուրս եկավ ջրի երես:  

Պարզվեց ինչ. 1918-20 թթ., ինչ-ինչ ուժերի և թուրքերի կողմից ստեղծված Ադրբեջանը ինչ-ինչ մութ նպատակներով, կազմավորվել է տեղաբնիկ իրանական, հյուսիսկովկասյան ժողովուրդների և հայկական ու վրացական տարածքների հաշվին, ու այսօր այնտեղ ապրողների կեսը բոլորովին էլ ազգային փոքրամասնություն չեն: 

Սկսենք թալիշներից. մեր մոտավոր հաշվարկներով նրանց թիվը 1 500 000 է (ամերիկյան հետազոտողները 1 900 000- մասին են խոսում): Թաթերի թիվը, նորից ամենահամեստ հաշվարկներով, 1 300 000 է: Ադրբեջան կոչվածի հյուսիսային մասում, որը ըստ էության Հարավային Դաղստանն է (մոտ 20 000 քառ. կմ.), նորից համեստ հաշվարկներով (տեղացիները պնդում են մեկ ու կես միլիոնի վրա), ապրում են 1 000 000 լեզգիներ և ավարներ: Այս թվի մեջ չեն մտնում ցախուրները, բուդուխները, ուդիները, կենալոկները և այլն: 

Հյուսիսային մասում է գտնվում  Սաինգիլոն, որի տարածքում ապրողները իրենց կոչում են ինգիլոիդներ, որոնք իրականում իսլամացած վրացիներ են (մոտ 80 000): 

Պարզ թվաբանական հաշվարկից հետո տեսնում ենք, որ ադրբեջան կոչվածի տարածքում ապրողների մոտ կեսը թուրքեր չեն (մյուս կեսի ազգային պատկանելության մասին էլ լրջագույն կասկածներ կան. համենայն դեպս նրանց արտաքին տվյալները և մարդաբանական տիպը ուրիշ բանի մասին է վկայում): 

Վերջերս ՌԱԶՄ ԻՆՖՈ գործակալությունը հրապարակեց  Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի վրա հարձակման հետևանքով  ադրբեջանական կողմի կրած կորուստների անվանացանկը (ինչի առթիվ ադրբեջանական լրատվամիջոցները վայնասուն են բարձրացրել)։ Թռուցիկ հայացքով ուսումնասիրելով` գալիս ենք մի եզրակացության, որ զոհերը հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են (անկախ ալիեվյան քարոզչամեքենայի մանր խորամանկության. բոլորի անուն ազգանունների վերջում թուրքական օղլի է հայտնվել, օրինակ` Միրզազադե Նուրեդդին Բուրհան օղլու): Այդպես է հիմա, այդպես էր 44 օրյա պատերազմի ժամանակ և հատկապես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Ասում ենք հատկապես, որովհետև, ինչպես ցույց են տվել մեր ուսումնասիրությունները և թալիշների, լեզգիների ու ավարների  վկայությունները, առաջնագծում մեծամասամբ եղել են թալիշներ, լեզգիներ, ավարներ, թաթեր, ուդիներ…

1