Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում

Մարտի 9-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:


Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

1