Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների․ ԱՀ ԱԱԾ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների․ ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն պետական ու ռազմական գաղտնիք տրամադրող քաղաքացիների վերաբերյալ» կեղծ լուրեր տարածել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել։

«ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար՝ կոչ անելով չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին», -ասված է ԱՀ ԱԱԾ հաղորդագրությունում:

1