Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են

Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են

ԱՀ ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 28-ին՝ ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Դեպքի վայր մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանի՝ «Բելառուս 82» մակնիշի տրակտորով նշված տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ընթացքում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ։ Վերջինս գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

1