Ա. Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ
Գլխավոր » Լրահոս » Ա. Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Ա. Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։

Երկրի ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել շրջվարչակազմերի ղեկավարներին տեղերում խնդիրների արագ ու արդյունավետ լուծման ուղղությամբ։

1