Ա. Հարությունյանը, այնուամենայնիվ, հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը, նախօրոք հայտարարած՝ միջնորդության պատրաստակամությանը համապատասխան, հանդիպել է Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի հետ:
Լուսինե Ավանեսյանի խոսքով հանդիպմանը քննարկվել է առկա իրավիճակի հաղթահարման հետ կապված որոշ հարցեր՝ հիմք ընդունելով Հայաստանի ու Արցախի ներքին կայունության ու արտաքին անվտանգության առաջնահերթությունները: