Մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը

Մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը տեղի է ունեցել ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում:

Բացման նիստին մասնակցում էին  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այլ պաշտոնյաներ եւ հրավիրյալներ:

Պաշտոնական նիստի ընթացքում Աժ նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնանքի խոսքով ողջունել է ներկաններին:

ՀՅԴ քաղաքական դիրքորոշումներն իր ելույթում ներկայացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նշենք, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն իր աշխատանքները շարունակելու է առաջիկա օրերին:

 

1