Ֆրանսիայում ցույցերը պատճառել են ավելի քան 3 միլիոն եվրոյի վնաս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ֆրանսիայում ցույցերը պատճառել են ավելի քան 3 միլիոն եվրոյի վնաս

Ֆրանսիայում ցույցերը պատճառել են ավելի քան 3 միլիոն եվրոյի վնաս

Աշնան վերջերին Ֆրանսիայում սկսված հակակառավարական բողոքի ալիքը շարունակվում է նաեւ ձմռան սկզբներին: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդիպել է ընդդիմության առաջնորդների հետ:

Ծրագրված հանդիպումը «Դեղին բաճկոնավորների» շարժման ցուցարարների հետ չի կայանա: Շարժման մի քանի մասնակիցներ ասել են, որ որոշ ցուցարարներից ստացել են մահվան սպառնալիքներ եւ զգուշացում, որ չբանակցեն կառավարության հետ:

«Դեղին բաճկոնավորներ» անունը ստացած ցուցարարներին է միացել նաեւ Ֆրանսիայի ուսանողությունը, բայց նրանք բողոքում են ոչ թե վառելիքի բարձր գների դեմ, այլ քոլեջների ու համալսարանների կրթական համակարգերում սպասվող փոփոխությունների դեմ:

«Գարդինան»-ը հայտնում է, որ ուսանողները արգելափակել են մոտ 100 դպրոց: Ներքաղաքական ճգնաժամի պատճառով նախագահ Էմանուել Մակրոնը չեղյալ է հայտարարել Սերբիա նախատեսված այցը:

Նշենք, որ 3 օրվա ընթացքում Ֆրանսիայում բախումների հետեւանքով տուժել է մոտ 1300 մարդ, որից 39-ը՝ լուրջ վնասվածքներ են ստացել: Իսկ ցույցեր սկսվելուց ի վեր 3 մարդ է մահացել: Ֆրանսիան նաեւ զգալի նյութական վնասներ է կրել: Նախնական տվյալներով՝ ցույցերն այս եվրոպական երկրին պատճառել են ավելի քան 3 միլիոն եվրոյի վնաս:

1