Փափազյանականները թատրոնի վերածննդի հայտ են ներկայացնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Փափազյանականները թատրոնի վերածննդի հայտ են ներկայացնում

Փափազյանականները թատրոնի վերածննդի հայտ են ներկայացնում

Հոկտեմբերի 17-ին երիտասարդ եւ ավագ սերնդի տնազուրկ փափազյանականներն 86-87-րդ թատերաշրջանի առաջին առաջնախաղով ներկայացան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում: Անհարմար եւ ստեղծագործական աշխատանքին խոչընդոտող բեմում համատեղվեց համաշխարհային երկու հանճարների՝ Ալեքսանդր Պուշկինի  եւ Վիլյամ  Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Օնեգին &Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը․ բեմադրության  մտահղացումը՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանի, բեմանկարչական հնարամիտ լուծումը՝ նկարիչ Անտոն Քեշիշյանի, զգեստների ձեւավորումը՝ Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն, արվեստագետ, դիզայներ Լիլիթ Մելիքյանի:

Թատերասերներին ողջունելու պատիվ ունեցավ Ռուզաննա Խաչատրյանը, ով շնորհավորեց բոլորին թատերաշրջանի բացման առթիվ:

«Երկու հանճարների սիրո պատմությունների մեկտեղումը պատահական չէ: Մենք  փորձել  ենք  այս երկու ստեղծագործությունների միջոցով ցույց տալ սիրո կարևորությունը մարդկային փոխհարաբերություններում, եւ հուսով ենք, որ այս  ներկայացումը  յուրաքանչյուրի   հոգու  վրա  դրական  մեծ  ներգործություն  կունենա,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը,- դասական պիեսների բեմականացումը եւ տաղանդավոր մարդկանց ներգրավումը հայտ է թատրոնի վերածննդին: Մենք բոլորովին այլ հաղթարշավ ենք սկսել, եւ հուսով ենք, որ դա ի վերջո կբերի թատրոնի շենքի վերականգնմանը, որովհետեւ այստեղ այլեւս հնարավոր չէ խաղալ: Դերասաններին թատրոն է անհրաժեշտ»:

Լուսինե Թեւոսյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

 

 

 

1