90 տարեկանում մահացել է Արա Գյուլերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » 90 տարեկանում մահացել է Արա Գյուլերը

90 տարեկանում մահացել է Արա Գյուլերը

Ստամբուլում հոկտեմբերի 17-ի երեկոյան 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը (1928-2018թթ․)։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։ Նա հայտնի էր «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով:

Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ մահացել է սրտային անբավարարությունից։

Գյուլերը կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նկարել է համաշխարհային պատմության հայտնի դեմքերին՝ Ուինսթոն Չերչիլին, Առնոլդ Թոյնբիին,  Բերթրանդ Ռասելին, Պիկասոյին, Սալվադոր Դալիին, Սոֆի Լորենին եւ այլոց:  Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։

1