Փակվել էր Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Փակվել էր Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը

Փակվել էր Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը

«Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 8 անց 25-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1967թ. ծնված Արամ Ավագյանը, 1977թ. ծնված Վադիմ Գրիգորյանը և 1985թ. ծնված Արթուր Օսիպյանը տրանսպորտային միջոցների օգտագործմամբ փակելով Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակի հարակից երթևեկելի հատվածները խոչընդոտել են երթևեկությանը, որի համար բերվել են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։

Կատարած արաքների համար Արամ Ավագյանի և Վադիմ Գրիգորյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 22-րդ կետով՝ տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ընթացքը, իսկ Արթուր Օսիպյանի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետիոտնի և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար»,- նշվում է Արցախի Հանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

1