Հադրութի կոլորիտը՝ արվեստում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հադրութի կոլորիտը՝ արվեստում

Հադրութի կոլորիտը՝ արվեստում

Հունիսի 21-ից 29-ը  Հադրութում կայացած «Դիզակի գույները» խորագրով միջազգային նկարչական սիմպոզիումի մասնակիցների աշխատանքներն այս օրերին ցուցադրվում են Ստեփանակերտի պատկերասրահում:

Սիմպոզիումի ընթացքում Արցախից, Հայաստանից եւ Ռուսաստանի Դաշնույթունից 18 արվեստագետ ստեղծել են 97 աշխատանք՝ յուրաքանչյուրը 1,5 ժամվա ընթացքում:

Մասնակիցները ստեղծագործել են Հադրութի շրջանի փոքր ու քիչ բնակեցված համայնքներում՝ կտավին փոխանցելով պատմական Դիվզակի հարուստ անցյալը, գույները եւ Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելով նաեւ արվեստի միջոցով:

Ցուցահանդեսը նախաձեռնել են Արցախի նկարիչների միությունն ու Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը՝ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Սիմպոզիումի ընթացքում ստեղծված գեղանկարները մնալու են Հադրութում։

Նշենք, որ ցուցահանդեսի կտեւի մինչեւ հոկտեմբերի վերջ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1