Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվել է Արցախյան գինու փառատոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվել է Արցախյան գինու փառատոն

Տող գյուղում հինգերորդ անգամ կազմակերպվել է Արցախյան գինու փառատոն

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղի Մելիքական ապարանքում տեղի է ունեցել Արցախյան գինու hինգերորդ փառատոնը։

Փառատոնին մասնակցել են 49 գինեգործական ընկերություններ եւ անհատ գինեգործներ Արցախից ու Հայաստանից, ովքեր ներկայացրել են իրենց արտադրանքը:

Արցախյան վարպետները եւս հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կողմից պատրաստված հուշանվերները,  զարդերի, ձեռքի աշխատանքները։ Ընդհանուր առմամաբ փառատոնին ներկայացվել է շուրջ 100 տաղավար։

Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են ազգային խոհանոցի ուտեստներ եւ հայկական գինեգործության հին ծիսակատարությունը։


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Լուսինե Թեւոսյանի

1