Արցախը՝ լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի աչքերով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախը՝ լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի աչքերով

Արցախը՝ լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի աչքերով

Շուշիի Արվեստի կենտրոնում նոյեմբերի 4-ին կայացավ լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի «Արցախ» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Ալբոմի ստեղծմանն աջակցել է ԼՂՀ Արտգործնախարարությունը: Լուսանկարիչ Ա. Մուրադյանն իր ելութում նշեց, որ լինելով արցախցի, նա կարող է ամբողջովին ըմբոխշնած չլինել, թե ինչ չքնաղ երկիր է այն. «Սա իմ 2,5 տարվա աշխատանքի արդյուքն է, որը մենակ դրսից եկածների համար չէ, այլ ներքին շուկայի համար: Արցախն, իսկապես, հայտնություն էր ինձ համար»:

ԼՂՀ Արտգործնախարար Կարեն Միրզոյանն ասաց, որ ալբոմը մի փորձ է ներկայացնել Արցախը՝ նրա բնությունը, նրա պատմությունը, նրա մարդիկ՝ մեր պատուհանից:

Մինչ այդ լուսանկարիչը ստեղծել էր «Արմենիա», «Սյունիք» ալբոմները, ապա կհետևի «Տավուշը», իսկ նախորդ ցուցահանդեսը նվիրված էր անկախության 25-ամյակին և կոչվում էր «Ճանապարհ դեպի հաղթանակ»:

ԼՂՀ մշակութի նախարար Նարինե Աղաբալյանը ալբոմի նշանակությունը կարևորեց Արցախի տեղեկատվական պակասը լրացնելու իմաստով:

«Ապառաժ»

1